Մանկության զգացմունքը մեր,
Մեծացել, դարձել է սեր,
Ու անվերջ երազանքներ․ ․ ․
Աշխարհին դեմ գնալով,
Մեր սիրուն հավատալով,
Երկուսով մեկ դառնալով՝
Մի վայրկյան ոչ դու, ոչ ես,
Չենք թողել, որ հենց այնպես,
Մեր սիրո կրա՛կ , հանգչես։
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ։
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ։
Քարքարոտ մի ճանապարհ,
Բայց համառ սրտի համար,
Ոչ մի բան չկա դժվար,
Սերը չի սիրում երդում,
Մի դեպքում է նա հաղթում,
Երբ հոգին է մեր կարդում,
Խոսքերից հազարավոր ավելի են կարևոր,
Լուռ աչքերդ լուսավոր։
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ ։
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ։
Սեր լինեմ , սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ։
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ ,
Քո կողքին, քեզ հետ կիսեմ երջանկությունը,
Սեր լինեմ, սիրեմ քեզ ու տեր լինեմ,
Ես քո սիրտը լավ գիտեմ։